211652_close_icon

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ

views-count1279 դիտում article-date 18:57 23-01-2025
Հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանի շինարարների միության (ՀՇՄ) անդամների հետ՝ քննարկելու շինարարության ոլորտի զարգացմանն ուղղված հարցերը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանը և Լիլյա Սիրականյանը։

Հանդիպման օրակարգը ներառում էր տնտեսության արդիականացման և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունների քննարկում։

Անդրադարձ է կատարվել նորարարական ծրագրերի իրականացման և տնտեսական աճի համար ներդրումային բարենպաստ պայմանների ստեղծման մեխանիզմների լավարկմանը։

Նախարարը խոսել է պետական աջակցության միջոցառումներից և ընդգծել է, որ նախարարությունը դրական է վերաբերվում բոլոր այն փոփոխություններին, որոնք կնպաստեն ինչպես շինարարական ոլորտի, այնպես էլ ընդհանուր տնտեսական զարգացմանը։

Նմանատիպ նյութեր