211652_close_icon
views-count4075 դիտում article-date 17:00 22-01-2025

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Զոդի կամրջի մոտ բախվել են ՊՆ «KamAZ»-ն ու «Toyota»-ն. ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Զինվորական ավտոտեսչության ծառայողները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վեդիի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: 
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: 
 
Տեղում պարզվել է, որ «KamAZ»-ը հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում և այդ մասին տեղեկանալով՝ օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ: 
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «KamAZ»-ի դիզվառելիքի արտահոսքը: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Գրիշա Քոչարյանը: 
 
Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քնիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ավագ տեսուչ Սերոբ Եղիազարյանի ուղեկցությամբ տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 223+
223+

Նմանատիպ նյութեր