211652_close_icon
views-count11437 դիտում article-date 16:20 21-01-2025

Ավտովթար՝ Երևանում. Դավիթաշենում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի 25/5 հասցեի «Yerevan City» սուպերմարկետի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հովհաննես Գ.-ի վարած «Toyota» և Շիրակի մարզի բնակիչ 19-ամյա Էրիկ Թ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են պարեկները: 
 
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը և հնարավոր է կազմված փաստաթղթերը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: 
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր