1630 դիտում
10:27 21-01-2025
Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Գլովո ՍՊԸ»-ի առաքիչ, ազգությամբ ռուս երիտասարդի և եգիպտացի տղամարդու միջև տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է մարմնական վնասվածքներով․ կա վիրավոր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նելսոն Ստեփանյան 1 հասցեում գտնվող հոսթելում ազգությամբ եգիպտացու և ՌԴ քաղաքացու միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով եգիպտացին վիրավոր է, իսկ քիչ հետո օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված հասցեից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանում բնակվող 35-ամյա Մուստաֆա Ահմեդ Համդի Էլսաիդ Մոհամեդին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ։
Տեղում պարզել է, որ Երևանում բնակվող 22-ամյա Ալեքսեյ Կլադովը ժամը 08։00-ի սահմաններում նշված հասցեում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փայտե մահակով հարվածներ է հասցրել Մ. Մոհամեդին:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից նշված հասցեից ՀՀ քր. օր-ի 195-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Ա.Կլադովը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, ով հայտնել է, որ նշված վիճաբանության ժամանակ Մ.Մոհամեդը իրեն հարվածներ է հասցրել պատճառելով մարմնական վնասվածքներ և կոտրել իրեն պատկանող բջջային հեռախոսները՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ալեքսեյ Կլադովը աշխատում է «Գլովո ՍՊԸ»-ում՝ որպես առաքիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
21945 դիտում
09:56 23-08-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ ազգությամբ հնդիկների վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր
Այս բաժնից
25694 դիտում
18:47 19-01-2025
Ավտովթար՝ Երևանում. անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
42811 դիտում
18:14 19-01-2025
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները