1015 դիտում
10:23 19-01-2025
Խարդախության դեպք՝ Տավուշի մարզում․ 2 եղբայրներ մարզի գյուղերից մեկում բնակվող թոշակառուից գնել են 5 խոշոր եղջերավոր անասուններ և վճարել են 1 մլն 180 հազար դրամ, որից 440 հազար դրամը եղել են հուշանվեր թղթադրամներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 16-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 24-ամյա Դանիել Զիրոյանը և 28-ամյա Միքայել Զիրոյանը 2024 թ. Հունիսին Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Վաչագան Գրիգորյանից գնել են վերջինիս պատկանող 5 եղջերավոր անասունները, որի դիմաց վճարել են 1 մլն 180 հազար դրամ, որից 440 հազար դրամը եղել են հուշանվեր թղթադրամներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում Վ.Գրիգորյանը հայտնել է, որ 2024թ. հունիսի վերջերին Մովսես գյուղի այգիների տարածքից վաճառել է իրեն պատկանող 5 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ՝ 4 գլուխ հորթ, 1 գլուխ ցուլ 1 մլն 180 հազար դրամ գումարով Դ. Զիրոյանին և Մ. Զիրոյանին, նույն պահին Մ.Զիրոյանը իրեն է վճարել 1 մլն 180 հազար դրամ գումար 20 հազար անվանական արժույթներով, ով նշված գումարը պահել է իր տանը մետաղյա պահարանում, այնուհետև օրեր առաջ նկատել է, որ իրեն տրամադրված գումարից 440 հազար դրամ գումարը կեղծ է, այսինքն՝ 20 հազար դրամ անվանական արժույթով հուշանվեր թղթադրամներ են՝ 22 հատ:
Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մ. Զիրոյանին և Դ. Զիրոյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Միքայել և Դանիել Զիրոյանները հարազատ եղբայրներ են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։