211652_close_icon

Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը

views-count1123 դիտում article-date 09:55 18-01-2025
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական դպրոցի կառուցումը:

Նրա բարերարությամբ Վանաձորում կառուցվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր եկեղեցին, որի օծումից 3 տարի անց շահագործման է հանձնվել Հայորդյաց տունը: Հին վեհարանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Խրիմյան թանգարան-պատկերասրահը, որ կառուցել է Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսը՝ 1896 թվականին, հիմնանորոգվել է Սարգիս և Հռութ Բեդևյանների բարերարությամբ: Բեդևյան ընտանիքն իր նպաստն է բերել Էջմիածնի Մայր Տաճարի նորոգմանը։

Նմանատիպ նյութեր