211652_close_icon
views-count1246 դիտում article-date 12:50 22-04-2014

Ամերիկաբնակ վրացիները թույլ չեն տվել Սաակաշվիլիին ելույթ ունենալ

ԱՄՆ-ում անցկացվել է «Վրացիները՝ ԱՄՆ-ում» ամենամյա փառատոնը, որը կազմակերպում են ամերիկաբնակ վրացի ներգաղթյալները: Փառատոնին, որը անցկացվում էր Բրուքլինի «Նացիոնալ» ռեստորանում, ժամանել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ում ներկայությունը դուր չի եկել վրացիներին, և երբ վերջինս ցանկացել է ելույթով հանդես գալ, ի նշան բողոքի՝ փառատոնի մասնակիցների մի մասը ցուցադրաբար լքել է սրահը: «Մարդկանց հիմնականում չի նյարդայնացրել այն, որ նա (Սաակաշվիլին) եկել էր, մենք քրիստոնյաներ ենք, թող նա գա, այլ այն, որ փորձեցին Թբիլիսիից հրավիրված անսամբլին հետ կանգնեցնել, որպեսզի խոսքը տրվի Միշային»,-ասել է մասնակիցներից Շորոն Տետրաուլին ռուսական Interfax գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ վրացիները 9 տարի շարունակ լսել են Սաակաշվիլիի խոսքը և կրկին լսել, թե նա այս անգամ ինչ է ասելու, ամենևին ցանկություն չունեն:

Նմանատիպ նյութեր