«Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս. aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով` դեռևս 2023թ. դեկտեմբերի 13-ին որոշում է կայացվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի գործունեության վերաբերյալ ստուգում նշանակելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԲԸՏՄ տեսչական մարմնին: 2024 թ.-ին ՀՀ ԲԸՏՄ տեսչական մարմնի կողմից կազմված ակտի համաձայն` «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից անտառտնտեսական կարիքների համար` 2020-2021թթ. «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Այգեհովիտի անտառպետության» թիվ 6-րդ, 7-րդ պահաբաժիններում ընդհանուր 1.8 կմ երկարության, «Գանձաքարի անտառպետության» թիվ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ պահաբաժիններում ընդհանուր 3.6 կմ երկարության, «Իջևանի անտառպետության» 1-ին, 6-րդ, 7-րդ պահաբաժիններում ընդհանուր 6.4 կմ երկարության, «Խաչարձանի անտառպետության» թիվ 1-ին և 5-րդ պահաբաժիններում ընդհանուր 2 կմ երկարության կառուցված ճանապարհները կառուցվել են առանց համապատասխան նախագծերի, թրթուրավոր տեխնիկայի կիրառմամբ, առանց շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացության, որի արդյունքում դեգրադացվել է ընդհանուր 41.400 քմ մակերեսով հողաբուսական շերտ:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում