slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչի հետ
211652_close_icon

Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչի հետ

views-count1528 դիտում article-date 21:18 15-01-2025
Հունվարի 14-ին, Վաշինգտոնում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկել համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: Ընդգծվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի կարևորությունը և Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքը:

Տարածաշրջանում տնտեսական զարգացման ապահովման համատեքստում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին: Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը և ընդգծել դրա հիմքում դրված սկզբունքներին համապատասխան հաղորդակցությունների բացման հարցում Հայաստանի հաստատակամ մոտեցումը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր