1009 դիտում
17:55 15-01-2025
Տեղի ունեցավ Արմեն Դավթյանի «Հազարամյակների և օրերի միջով» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ). Newmag
Newmag հրատարակչությունը Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց հայ ժամանակակից բանաստեղծ, շումերագետ Արմեն Դավթյանի բանաստեղծությունների ժողովածուն։
Newmag-ը «Հազարամյակների և օրերի միջով» գիրքը հրատարակել է բանաստեղծ Արմեն Դավթյանի ընկերների՝ Արտակ Ապիտոնյանի, Տիգրան Պասկևիչյանի ու Վահագն Աթաբեկյանի առաջարկով։
Արմեն Դավթյանի համակուրսեցի, լրագրող Աննա Իսրայելյանը պատմեց, որ իրենց ընկերոջ գրքերը կոշտ կազմով չէին, վաղուց չէին վերահրատարակվել, օրինակներ գրեթե չէին մնացել։ ՀՀ նախկին արտգործնախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն առաջարկեց վերահրատարակել դրանք։ Գրքի հրատարակության ամբողջ ընթացքն Արմեն Դավթյանից պահել են գաղտնի.
«Արմեն Դավթյանը երկար ժամանակ է, որպես գիտնական է հանդես գալիս, թարգմանություններ է անում շումերերենից։ Բայց մեր երիտասարդության տարիներին նա շատ֊շատ լուրջ հայտ ներկայացրեց իր գրքերով։ Մեր դասախոսներից մեկը՝ Ռաֆայել Իշխանյանը, Արմենին ասում էր՝ բարդ ես գրում, գրիր այսպես. «Մի եղիր ուրագի պես, միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ»։ Այս պատմությունը հիշեցի, քանի որ Արմենի ստեղծագործությունները տարբերվում են իրենց խորությամբ»։
Բանաստեղծ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը պատմեց, թե ինչպես է Խորեն Աբրահամյանը ծանոթացել Արմեն Դավթյանի հետ ու ընթերցել նրա բանաստեղծությունները.
«Խորեն Աբրահամյանը նախ ծանոթացել էր գրքին, հետո նույնիսկ հրաժարվել էր հոնորար վերցնել։ Վերջում նույնիսկ գիրքը չէր վերադարձրել, քանի որ շատ էր հավանել։ Երբ խոսում ենք Արմեն Դավթյանի մասին, պետք է խոսենք այն մթնոլորտից, որտեղ ապրում էինք։ Ես էլ էի գրականությամբ տարված։
Առաջին անգամ նրան կարդացի «Գրական թերթում»։ Էպիկական տողեր էին, կողքն էլ գրված էր՝ շատ խոստումնալից երիտասարդ է։ Ընդունելության քննությունների ժամանակ արդեն ծանոթացա Արմենի հետ։ Մենք բոլորս գրում ենք հենց մեր մասին։ Մենք չէինք հարմարվում համակարգին, սիրում էինք հայրենիքը։ Այս ամեն ինչը Արմեն Դավթյանի, մեր բոլորի ստեղծագործություններում միշտ առկա է։ Արմենի պոեզիայում հատկապես հայոց լեզվի հզոր լիցքերը նկատելի են»։
Բանաստեղծ Արմեն Դավթյանն անկեղծացավ, որ իր վաթսունամյակին նվիրված «Հազարամյակների և օրերի միջով» գրքի լույսընծայումն իրոք անակնկալ էր։ Իր մտքով երբեք չի անցել, որ 30 տարի առաջ գրած բանաստեղծություններն այսօր էլ պետք է հրատարակել, բայց ընկերները որոշեցին դա անել. «Բանաստեղծների, գրչեղբայրների ընկերությունը զարմանալի բան է։ Իմ արյունը, կարծես, անցնում է նաև նրանց՝ Տիգրան Պասկևիչյանի, Վահագն Աթաբեկյանի երակներով։ Մենք հնչեցնում էինք մեր լեզուն, մեր հայոց լեզուն։ Ամեն սերունդ ունի իր ասելիքի նորովի լեզուն, ձևակերպումները։ Մենք ապրում էինդ դրանով»։
Արմեն Դավթյանի «Հազարամյակների և օրերի միջով» գրքում ընդգրկվել են բանաստեղծի «Նորավանք» և «Տեսիլներ մենախցում» ժողովածուները. «Ես շատ քիչ եմ գրել։ Ընկերներս միշտ բարկանում են, որ պոեզիան թողել եմ ու գիտությամբ եմ զբաղվում։ Բայց մարդն ամեն տարիքում մի բանով է տարվում։ Տարիք կա, երբ ավելի շատ հետաքրքրում է գեղարվեստական ճշմարտությունը, տարիք կա՝ գիտականն է հետաքրքրում։
Չստեղծագործելն իմ դեպքում այնքան էլ ճիշտ չէ։ Հիմա Արրատային նվիրված շումերական պոեմներն եմ վերծանում ու թարգմանում։ Դա գիտական աշխատանք է, բայց նաև գեղարվեստական աշխատանք է։ Այդ իմաստով ես ոգևորված եմ աշխատում։ Հույս ունեմ շուտով բոլոր այդ չորս պոեմները կհրատարակվեն։ Հայկականի ու շումերականի համադրությունը նոր որակ է բերում, օգնում է նաև այլ թարգմանությունների համար»։
Արմեն Դավթյանը պատմեց նաև, որ ինքն արտասանելով քայլում է ու այդպես է գրում իր ստեղծագործությունները։
Դա հայերեն կոչվում է ոգել, երբ շնչելու պես արտաշնչում ես ամեն մի տողը։ Չի բացառում, որ մի օր նորից սկսի բանաստեղծություններ գրել։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1006 դիտում
21:40 10-02-2024
Արվեստի ու գրքի մեծ փառատոն՝ մինչեւ ուշ երեկո. կայացավ Newmag Winter Fest 2024-ը
1759 դիտում
21:35 27-07-2024
Փարիզ-2024․ հայտնի են Վահագն Դավթյանի և Արթուր Դավթյանի գրանցած արդյունքները. ArmSport.am
Այս բաժնից
1420 դիտում
14:05 04-01-2025
Սելենա Գոմեսը պատմել է իր առաջին համբույրի մասին
1105 դիտում
12:18 04-01-2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել