211652_close_icon
views-count2674 դիտում article-date 16:31 10-01-2025

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. «Nissan X-Trail»-ը հայտնվել է ձորակում՝ բախվելով քարերին ու ծառերին. 5 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:45-ի սահմաններում Մարտունի քաղաքից դեպի Երևան ընթանալիս Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Յուրիկ Կ.-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայնվել ձախակողմյան հատվածում գտնվող ձորակում՝ բախվելով քարերին և ծառերին և մի պտույտ շրջվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, նրա ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 42-ամյա Գեղեցիկ Ն.-ն, 19-ամյա Արամ Կ.-ն, ՌԴ քաղաքացիներ 45-ամյա Տոլուխան Ն.-ն և 33-ամյա Բավական Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են պարեկները: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ: 

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+

Նմանատիպ նյութեր