1495 դիտում
21:05 05-01-2025
Ռուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին 6 պետություններից մեկը
Առաջին պետությունները հայտնվել են մոտ 6000 տարի առաջ, բայց ոչ բոլորն են կարողացել գոյատևել մինչև օրս։ Որոշներն անվերադարձ են անհետացել, իսկ որոշներից միայն անուններն են մնացել։ Սակայն կան նաև այնպիսիք, որոնք պահպանել են կապը Հին աշխարհի հետ։ Վերջիններիս է վերաբերում նաև Հայաստանը։
Ինչպես գրում է «Русская семерка» կայքը, հայկական պետականության պատմությունը մոտ 2500 տարվա վաղեմություն ունի, թեև դրա ակունքներն ավելի խորն է պետք փնտրել՝ Արմե-Շուբրիայի թագավորությունում (մ.թ.ա. XII դ.), որն, ըստ պատմաբան Բորիս Պիոտրովսկու ենթադրության, մ.թ.ա․ VII և VI դարերում վերածվել է սկյութահայկական միության։ Հին Հայաստանը թագավորությունների և պետությունների խայտաբղետ կոնգլոմերատ է, որոնք գոյություն են ունեցել միաժամանակ կամ հաջորդել միմյանց: Թաբալը, Մելիդը, Մուշի թագավորությունը, Հուրիական, Լուվիական և Ուրարտական պետությունները՝ դրանց բնակիչների ժառանգներն ի վերջո միաձուլվել են հայ ժողովրդին։
«Հայաստան» տերմինն առաջին անգամ հանդիպում է Պարսկաստանի թագավոր Դարեհ I-ի Բեհիսթունի արձանագրության մեջ (մ.թ.ա. 521թ.), որն այդպես է անվանել պարսկական սատրապությունը անհետացած Ուրարտուի տարածքում: Հետագայում Արաքս գետի հովտում առաջանում է Արարատյան թագավորությունը, որը հիմք է հանդիսանում երեք այլ՝ Սոֆենի, Փոքր Հայքի և Մեծ Հայքի ձևավորման համար։ Մոտավորապես մ.թ.ա. III դարից հայ ժողովրդի քաղաքական և մշակութային կյանքի կենտրոնը տեղափոխվում է Արարատյան դաշտավայր։
Կայքն իր ցանկում ներառել է ևս 5 պետություն՝ Իրանը, Եգիպտոսը, Չինաստանը, Ճապոնիան, Հունաստանը։

Նմանատիպ նյութեր
2373 դիտում
17:10 19-09-2019
ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք
922 դիտում
14:52 16-05-2020
Կառավարությունը աջակցում է օտարերկրյա պետություններից վտարված քաղաքացիներին վերաինտեգրելու գործին
2379 դիտում
13:10 02-05-2019
Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ ու թոշակառուներ. Փաշինյանը զայրացավ
Այս բաժնից
1255 դիտում
13:12 07-01-2025
Փետրվար 1-ից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը
928 դիտում
12:53 07-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա