211652_close_icon
views-count865 դիտում article-date 14:52 16-05-2020

Կառավարությունը աջակցում է օտարերկրյա պետություններից վտարված քաղաքացիներին վերաինտեգրելու գործին

Կառավարության որոշմամբ աջակցություն է ցուցաբերվում Հայաստան հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու նպատակով։ «[url=https://armenpress.am/arm/news/1015506.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր առցանց ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»: «Ժամանակավոր կացարանով ապահովումը նախատեսում է բնակարան վարձակալելու համար սուբսիդիայի տրամադրում՝ 6 ամիս տևողությամբ՝ 60 հազար ՀՀ դրամի չափով: Ծրագրի թիրախային խմբեր են սահմանվել հետընդունման համաձայնագրերի շրջանակներում վերադարձողները և օտարերկրյա պետություններից արտաքսված կամ վտարված առավել խոցելի ՀՀ քաղաքացիները։ Այսինքն՝ մեր քաղաքացիները, որոնք այդ երկրներից վտարվում են և ծրագիր ենք իրականացնում նրանց Հայաստանում վերաինտեգրելու համար»,- ասաց Փաշինյանը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ 2020 թվականին դրամաշնորհի պայմանագիր է կնքվել 12 հասարակական կազմակերպությունների հետ (նախորդ տարվա 3-ի փոխարեն), ամսական շուրջ 460 հաշմանդամություն ունեցող անձի (նախորդ տարվա 190-ի փոխարեն), խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցելու նպատակով: Ընդլայնվել է նաև ծառայությունների մատուցման աշխարհագրությունը:

Նմանատիպ նյութեր