Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից ադրբեջանական կործանված ինքնաթիռի կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ալիևը հեռախոսով քննարկել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում Ադրբեջանի ավիաուղիների մարդատար ինքնաթիռի կործանման հարցը։ Այս մասին հայտնել է Կրեմլը։
«Զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից, որ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Զրույցում նշվել է, որ ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռը, որը թռիչքներ է իրականացրել համաձայն չվացուցակի, բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում»,- ասվում է նաև Կրեմլի կայքում հայտնված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «այդ ժամանակ Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից, և ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները»։
Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում: