211652_close_icon

Սերբիայի նախագահն Ալիևից աջակցություն է խնդրել

views-count1309 դիտում article-date 23:24 16-04-2024
Հեռախոսազրույց են ունեցել Սերբիայի և Ադրբեջանի նախագահները։ Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ՝ Ալեքսանդր Վուչիչը զանգահարել է Իլհամ Ալիևին և «տեղեկացրել վերջին շրջանում Սերբիայի նկատմամբ կիրառվող ճնշումների մասին, խնդրել բարեկամ ադրբեջանցի ժողովրդի աջակցությունը»: Փոխանցում է Azatutyun.am-ը։

«Սերբիայի նկատմամբ ճնշումների» և Ադրբեջանից աջակցություն խնդրելու մասին «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է նաև Ալեքսանդր Վուչիչը, սակայն առանց հստակեցնելու, թե ինչ ճնշումներ նկատի ունի և ինչ է ակնկալում Բաքվից:

Նմանատիպ նյութեր