Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Ահմադաբադի օդանավակայանում կործանված ինքնաթիռի կապակցությամբ
Խորը վշտով տեղեկացա Ահմեդաբադի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։
Այս մասին X-ում գրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին, իսկ այս սրտակեղեք վթարից բոլոր տուժածների ընտանիքներին մաղթում եմ տոկունություն»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Air India-ի Boeing 787-8 Dreamliner օդանավը կործանվել է Հնդկաստանի արևմուտքում գտնվող Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանից թռիչքի ժամանակ։
Նախնական տեղեկությունների համաձայն, ավիաաղետից ոչ ոք չի ողջ մնացել: