14234 դիտում
12:23 27-12-2024
Ավտովթար՝ Երևանում. «Audi»-ի վարորդը, լինելով ոչ սթափ, և առանց վարորդական իրավունքի, Մազմանյան փողոցում բախվել է լուսակիրին և ճանապարհային նշանին. ավտոմեքենան մոխրի չի վերածվել պարեկների շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Ա.-ն իր վարած «Audi» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել լուսացույցին, ճանապարհային նշանին և հայտնվել երթևեկելի գոտոց դուրս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, սակայն օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Սամվել Կոստանյանն ու Երեմ Գալստյանը իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած կրակմարիչով (օգնետուշիտել) կանխել են կրակի տարածումը և մարել այն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն հրշեջները աշխատանքներ չեն կատարել, քանի որ պարեկներն արդեն մարել էին կրակը:
Ժամանել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եեփրեմյանի գլխավորությամբ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+