811 դիտում
10:54 19-12-2024
«Չեն կարող ինձ վերագրել արարքներ, որոնք չեմ արել». Թագուհի Թովմասյանը դիմել է գլխավոր դատախազին` պահանջելով պարզել Սերժ Սարգսյանին փոխանցված ձայնագրությունն ովքե՞ր են իրականացրել, ինչպե՞ս են փոխանցել
Նախօրեին հրապարակել էի տեղեկություն, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսի բովանդակության տարածման անթույլատրելիության հարցով դիմել եմ իմ միջազգային գործընկերներին, և ահա ես եմ հայտնվել Կառավարության թիրախում: Ներկայացնելով ինչպես ներպետական օրենսդրությունը, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերը, որոնք խստորեն արգելում են մարդու անձնական գրագրության հանրայնացումը, ընդգծել էի, որ դա իշխանությունն արել է և ակնկալել էի գործողություններ։
Իմ գրության մեջ հատուկ շեշտել էի, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված կայքերը թիրախավորված հոդվածներ են տարածել պատգամավոր Աղազարյանի սեռական կողմնորոշման վերաբերյալ: Իմ քաղաքական գործունեության արդյունքում, այդ գրություններից հետո, ես դարձել եմ Տարոն Չախոյանի թիրախը: Նա ոչ միայն իր սոցիալական էջում, այլև` իր հետ փոխկապակցված կայքերում իմ հասցեին տարածել է ոչ միայն վիրավորական և անհիմն պնդումներ, այլև` հրապարակել է բացարձակ ՍՈՒՏ պատմություն, թե իբր ես տարիներ առաջ ապօրինի ձայնագրել եմ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ինչ-որ նիստ և այն փոխանցել Սերժ Սարգսյանին։
Բայց, քանի որ
Ես չեմ մասնակցել որևէ նման հանդիպման, հետևաբար չէի կարող իրականացնել ապօրինի ձայնագրություն (թեև իմ տեսակը չէ գաղտնի ձայնագրություններ անելը)
Սկսած 2019 թվականից երկու տարի շարունակ ես չեմ մասնակցել ՔՊ խմբակցության («Իմ քայլը») նիստերին՝ ցանկացած արտահոսքի մեղադրանքներից խուսափելու համար։
Հետևաբար` Այսօր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` ՊԱՀԱՆՋԵԼՈՎ նախաձեռնել վարույթ և քննությամբ պարզել՝
1.Սերժ Սարգսյանին փոխանցված ձայնագրությունը` ո՞վ կամ ովքե՞ր են այն իրականացրել, ե՞րբ և ի՞նչ պայմաններում։
2.Ո՞վ կամ ովքե՞ր են մասնակցել հիշատակված հանդիպմանը և ինչպե՞ս են փոխանցել այդ ձայնագրությունը։ 3.Հարցաքննել Տարոն Չախոյանին՝ պահանջելով փաստեր իր հայտարարությունների վերաբերյալ, իսկ ապացույցների բացակայության դեպքում նրան պատասխանատվության ենթարկել՝ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ հատկանիշներով։ Ես շարունակելու եմ հետևել այս գործընթացին և, ինչպես միշտ, հանրայնորեն կիսվել զարգացումներով ու արդյունքներով։
Նիկոլ Փաշինյանը, նրա ֆեյքը կամ ֆեյքերը չեն կարող ինձ վերագրել արարքներ, որոնք ՉԵՄ ԱՐԵԼ: Թող իրավապահները պարզեն ճշմարտությունը. ոչ մի մուկ, ոչ մի ձուկ և ոչ մի այլ լպրծուն կենդանի չեն պլստալու:

Նմանատիպ նյութեր
6060 դիտում
12:13 22-03-2016
Ովքե՞ր են ինձ գաղտնի հետևել ու տեսանկարահանել. Նիկոլ Փաշինյանը դիմել է ԱԱԾ տնօրենին՝ խնդրելով պարզել դա
Այս բաժնից
1324 դիտում
12:04 19-12-2024
2024-ի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման կարգը
1384 դիտում
11:48 19-12-2024
Ջերմուկի Գնդևազ գյուղում գտնվող գույքը փոխանցվեց ՊՆ-ին՝ ԶՈՒ կարիքների օգտագործման նպատակով