Կերչի նեղուցում մազութով բեռնված նավը աղետալի վիճակում է հայտնվել
Ավելի քան 4 տոննա մազութով բեռնված «Վոլգոնեֆտ» բեռնատար նավը աղետալի վիճակում է հայտնվել Կերչի նեղուցում, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Փոխանցում է Azatutyun-ը։
Նավի վրա աձնակազմի 13 անդամ կա։ Նրանք օգնություն են խնդրել, հայտնել է բռնակցված Ղրիմի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը:
Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Տեղեկություն չկա նաև մազութի հնարավոր արտահոսքի մասին։ Միջադեպը տեղի է ունեցել ափից 8 կմ հեռավորության վրա։
«Բարդ եղանակային պայմանների պատճառով (ուժեղ սաստիկ քամիներ և ծովի ալիքներ մինչև 7 բալլ) նավը վնասվել է և օգնություն է խնդրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կերչի նեղուցում փրկարարական գործողություն է ընթանում, որը դժվարանում է եղանակային պայմանների պատճառով։