Կերչի նեղուցում ավտոբուսն ընկել է ծովը, զոհվել է 16 մարդ, 24-ը փրկվել են, 1-ը կորած է
Կրասնոդարի երկրամասում բանվորների փոխադրող ավտոբուսը կառանման տեղից ընկել է ծովը Կերչի նեղուցում: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունից հայտնել են, որ զոհվել է 16 մարդ, 24-ին հաջողվել է փրկել, հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-41047149]BBC[/url]-ին:
«Ավտոբուսում եղել է 41 մարդ՝ Վոլնա ավանում «Տամաննեֆտեգազ» կառանացցի կառուցմամբ զբաղվող բանվորներ»: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Տեմրյուկի շրջանի Վոլնա բնակավայրում: Ավտոբուսը 4 մետր բարձրությունից ընկել է ծովածոցը:
Վթարը վերապրած 24 մարդկանցից 8-ին տարբեր աստիճանների վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Մեկ մարդ համարվում է անհետ կորած:
tass,ru-ն նշում է, որ «Տամաննեֆտեգազ» ընկերությանը պատկանող ավտոբուսն արդեն ամբարձիչով ծովից դուրս են հանել և հասցրել են ափ: Այդ մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի մարզի վարչությունը: