slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
ՏԿԵ նախարարը հետեւել է Ջրվեժ բնակավայրից դեպի Գառնի ձգվող ճանապարհահատվածի շինարարությանը
211652_close_icon

ՏԿԵ նախարարը հետեւել է Ջրվեժ բնակավայրից դեպի Գառնի ձգվող ճանապարհահատվածի շինարարությանը

views-count1840 դիտում article-date 21:30 11-12-2024
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել և դիտարկել է Ջրվեժ բնակավայրից դեպի Գառնի ձգվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։

14.7 կմ հիմնանորոգվող ճանապարհը սկսվում է Ջրվեժ բնակավայրից։ Շինաշխատանքների շրջանակում նորոգվում է Ջրվեժի տրանսպորտային հանգույցը։ Աշխատանքներ են տարվում տրանսպորտային հանգույցի կամրջի վրա։

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանի, Ջրվեժի համայնքապետի հետ տեղում քննարկվել են ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքները, խնդրահարույց հատվածները, այցելել են նաև տրանսպորտային հանգույցի կամրջի վրա, որտեղ ևս աշխատանքներ են տարվում։

Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ։ Մասնավորապես՝ աշխատանքներն ավարտել առավելագույն սեղմ ժամկետներում՝ կազմել աշխատանքների կատարման արագացված գրաֆիկ, շարժվել ըստ գրաֆիկի։

Նմանատիպ նյութեր