Հայ-ռուսական կնճռոտ հարցեր. ի՞նչ լուծում են առաջարկում փորձառու դիվանագետները
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Մուլտի գրանդ հոթելում» տեղի ունեցավ դիվանագետների համահայկական խորհրդի հերթական կոնֆերանսը «Հայաստանը և Ռուսաստանը գլոբալ և տարածաշրջանային վերաձևավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն» խորագրով։ Կոնֆերանսին մասնակցում էին ընդդիմադիր գործիչներ, նախկին դիվանագետներ, ՌԴ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) ներկայացուցիչներ։