1003 դիտում
13:59 13-05-2024
Այդ փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն են, որ լքեցին իրենց խրամատը՝ ՀՀ սուվերեն տարածքի վրա ագրեսիայի ժամանակ․ Արարատ Միրզոյան
Երկու երկրների փոխվարչապետերը, որոնք ղեկավարում են սահմանային հանձնաժողովները, եկել են համաձայնության՝ մեկնարկել սահմանազատման գործընթացը հիմք ունենալով Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը ու աշխարհի բազմաթիվ երկրներ ու կազմակերպություններ ողջունել են այս երկողմ համաձայնությունը:
Այս մասին ՀՀ-ի ու Մալթայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Բազմաթիվ փորձառու դիվանագետների դիրքորոշման մասով՝ երևի նկատել եք՝ ես շարունակաբար ջանքեր եմ գործադրում չներքաշվելու ներքաղաքական որոշ գործընթացների մեջ, բայց ես էլ քաղաքական թիմի անդամ եմ ու քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում, ինչպես նաև ջանքեր եմ գործադրում քաղաքական բանավեճի մեջ չանցնելու բարեկրթության սահմանները։ Բայց մի երկու չոր փաստային արձանագրում չանել չեմ կարող։
Այդ փորձառու դիվանագետները հավաբանար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասակ խրամատը այն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա։ Որևէ կարգի լրջություն այս կարգի փասի հիշատակումից հետո այդ մարդկանց ու իրենց դիրքորոշումների նկատմամբ չեմ կարող ունենալ, սա ամենամեղմ գնահատակնն է, որ ինձ կարող եմ թույլ տալ։
Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տաածքային ամբողջականությունը, դա անում են լավագույն դեպքում՝ չգիտակցելով, վատագույն դեպքում՝ այլ երկրի թելադրանքով»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ վերջին բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում։

Նմանատիպ նյութեր
892 դիտում
21:10 11-12-2024
Հայ-ռուսական կնճռոտ հարցեր. ի՞նչ լուծում են առաջարկում փորձառու դիվանագետները
11937 դիտում
21:23 23-01-2022
Որպես փորձառու քաղաքական գործիչ` Արմեն Սարգսյանը հավանաբար որոշել է «խաղալ սպիտակներով». Ռոբերտ Ղևոնդյան
Այս բաժնից
922 դիտում
10:39 08-01-2025
Հայաստանը կանգնած է կամ նոր պատերազմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան