835 դիտում
10:05 06-12-2024
«Ֆոտոլուր»-ի հեղինակային իրավունքները կպաշտպանվեն դատարանում
Բազմաթիվ լրատվական կայքեր անկաշկանդ օգտագործում են «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարները՝ առանց պայմանավորվածությունների կամ պատշաճ հղումների։ Տարիներ շարունակ գործակալության ջանքերը՝ պաշտպանել իր հեղինակային իրավունքները, արդյունք չեն տվել։ Ուրիշի աշխատանքը յուրացնող և ըստ ցանկության ու ճաշակի օգտագործող ԶԼՄ-ները գուցե չեն կարծում, որ այդպիսով իրենք խախտում են և՛ օրենքը, և՛ մասնագիտական էթիկան։ Կամ ուղղակի արհամարհում են թե՛ մեկը, թե՛ մյուսը։
Ինչպես հայտնի է, հեղինակային իրավունքների խախտումները լուրջ մարտահրավեր են լրատվական դաշտի համար․ այս խնդիրը քննարկվել է դեկտեմբերի 5-ին «Մեդիա կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում։ «Ֆոտոլուրի» ղեկավար Մելիք Բաղդասարյանը նշել է, որ նախ սկսել է սեփական ուժերով դիտարկումներ անցկացնել ու հայտնաբերել այլ հարթակներում ապօրինի հրապարակված հեղինակային աշխատանքները, ընդ որում՝ աղավաղված ու խմբագրված․
«Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս արագ նույնականացնել մեր արտադրած լուսանկարները և տեսնել, թե ովքեր և ինչպես են դրանք օգտագործել։ Իսկ այսօր այդ լուսանկարների 80 տոկոսը գողացվում է»։ Գործակալության տնօրենը զրուցել է լրատվամիջոցների ղեկավարների հետ, սակայն իրավիճակը չի փոխվել։ Ավելի ուշ նա որոշել է դիմել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե՝ աջակցության ակնկալիքով։ ԽԱՊԿ-ն էլ «Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակ»-ի հետ համատեղ ստանձնել է գործակալության հեղինակային իրավունքների պաշտպանությունը։
Ըստ փաստաբան, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ Արա Ղազարյանի՝ «Այս գործընթացի նպատակը լրատվական ոլորտում միջավայրն առողջացնելն է։ Պետք է փորձենք ձևավորել մշակույթ՝ պատշաճ աշխատելաոճի համար»։ Սույն թվականին մայիսի 14-ից սեպտեմբերի 30-ը «Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակը» «Ֆոտոլուր» լրատվական գործակալության հեղինակային իրավունքների խախտումների վերաբերյալ ծանուցել է 27 լրատվական կայքի: Ի դեպ, լրատվամիջոցների անունները դեռևս չեն հրապարակվում։
Ծանուցումները կրել են պարբերական բնույթ, և արձանագրված խախտումները նշելիս հղում է կատարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1121 և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածներին։ Արդյունքը հետևյալն է․ 27 լրատվական կայքերից միայն 14-ն է արձագանքել ծանուցումներին, սակայն դրանցից 8-ը շարունակել է խախտումները, ինչի համար կրկին ծանուցվել է, իսկ 6-ը հեռացրել է բոլոր ապօրինի օգտագործված լուսանկարները, դրանցից մեկը որոշել է բաժանորդագրվել «Ֆոտոլուր»-ին: 13 կայք ընդհանրապես չի արձագանքել ծանուցումներին (դրանցից մեկը ներկայումս չի գործում)։ Ուշագրավ է, որ ծանուցված լրատվական կայքերից 3-ը հեռացրել են գործակալության հեղինակային իրավունքների պաշտպանության լոգոն և տեղադրել են իրենցը` փորձելով լուսանկարները ներկայացնել որպես սեփական արտադրանք:
«Որոշ լրատվամիջոցների ղեկավարներ կտրուկ հրաժարվել են որևէ կերպ քննարկել իրենց թույլ տված խախտումները։ Այդ ծայրահեղ արտառոց դեպքերը կդառնան դատական հայցերի առարկա, և «Ֆոտոլուր» գործակալությունը տվյալ վեճերում կօգտվի ԽԱՊԿ-ի և «Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակ»-ի աջակցությունից»,- տեղեկացրել է ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Նմանատիպ նյութեր
692 դիտում
09:37 14-05-2020
Աշխատողների իրավունքները կպաշտպանվեն նաև արտադատական ճանապարհով․ «Հայաստանի Հանրապետություն»
758 դիտում
10:37 12-06-2020
Հայաստանում քաղաքացու տնտեսական իրավունքները կպաշտպանվեն․ «Հայաստանի Հանրապետություն»
1069 դիտում
21:01 03-12-2024
«Երևանի ավտոբուս»-ի վարորդների խախտված իրավունքները անվճար կպաշտպանվեն
Այս բաժնից
1117 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
889 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1099 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին