949 դիտում
16:53 05-12-2024
ՆԳ նախարարը, ԱՄՆ դեսպանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը մասնակցել են գենդերային բռնության խնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկմանը
ՆԳ նախարաությունը կարևորելով գենդերային բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների միջև երկխոսությունը՝ դեկտեմբերի 4-ին, «Գենդերային
բռնության դեմ 16-օրյա արշավի» շրջանակում, ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր կլոր սեղան-
քննարկում: Քննարկմանը ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, ԿԳՄՍ նախարարության, քաղհասարակության, ԶԼՄ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոստիկաններ։
ՆԳ նախարարը վերահաստատել է բռնության կանխարգելման ուղղությամբ բովանդակային քայլեր ձեռնարկելու Կառավարության հանձնառությունը՝ նշելով, որ թե՛ ներառական կազմով քննարկումները, թե՛ քաղհասարակության
ներկայացուցիչների հետ ամենօրյա շփումները քաղաքականություն մշակող մարմնին թույլ կտան բարձրացված խնդիրների գույքագրմամբ նախանշել ռազմավարական լուծումներ։
Արփինե Սարգսյանն ակտիվ համագործակցության, նախարարության նախաձեռնությանն օժանադակելու համար
շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ընդգծելով գենդերային բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ ոչ միայն արշավների, այլև ամենօրյա հետևողական միջոցառումների անհրաժեշտությունը։
«Երբ հետհայացք եմ գցում նախորդ տարիներին կատարած աշխատանքի և այն խնդիրների վրա, որոնք միասին գույքագրել ենք, ակնհայտ է, որ շատ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ոչ միայն օրենսդրական են կամ պարզապես որպես փոփոխություն են եղել, այլ գործնական շատ լուրջ ներդրում են ունեցել, փոփոխություն են բերել գործնականում, ինչի մասին են վկայում թե՛ մեր տարբեր զրույցները, այդ թվում՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ թե՛ քաղհասարակության գործընկերների հետ շփումները»,-նշել է Արփինե Սարգսյանը:
Անդրադառնալով ներպետական և միջազգային պրակտիկային՝ Արփինե Սարգսյանը բռնության դեպքերի կանխարգելման և բացահայտման արդյունավետության տեսանկյունից ընդգծել է կին ոստիկանների ներգրավվածության դրական արձագանքը։
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինն իր խոսքում նշել է. «Գենդերային բռնությունը խնդիր է
ցանկացած երկրում, և դրա ծավալները մարտահրավեր են յուրաքանչյուր հասարակության համար։ ԱՄՆ
կառավարությունը պատրաստակամ է աջակցելու կանանց իրավունքների պաշտպանության և բռնության ցանկացած դրսևորում կանխարգելելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ջանքերին»: Նա բարձր է գնահատել բռնության կանխարգելմանն ու հասարակության իրազեկվածությանն ուղղված ՆԳ նախարարության ջանքերը՝ մասնավորապես ընդգծելով Ոստիկանության առանցքային դերը։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի խոսքով՝ «Գենդերային բռնության խնդիրը միայն կանանց խնդիրը չէ, այն համաշխարհային խնդիր է։ Վիճակագրության համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր երեք կանանցից մեկը կյանքի ընթացքում ենթարկվում է բռնության։ Պետք է նշել, որ իրավապահ համակարգում կանանց դերի մեծացումը կարևոր նշանակություն ունի գենդերային հավասարության խթանման գործընթացում»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների շրջանակում գենդերային բռնության և
երեխաների նկատմամբ բռնության դեպքերին արձագանքելու մշակույթի փոփոխության, ծառայողների մասնագիտական կարողությունների բարելավման, «SAFE YOU» հավելվածի հնարավորությունների, ինչպես նաև տարբեր կառույցների կողմից ուղղորդումների հաշվառման և արձագանքման հարցեր:
Վերլուծվել են պրակտիկ օրինակներ, ընդգծվել է միջգերատեսչական մարմինների համագործակցված աշխատանքի կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև գենդերային բռնության զոհերի հետ տարվող աշխատանքի
առանձնահատկություններին, ոլորտի ձեռքբերումներին և բարելավման ուղղություններին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1524 դիտում
20:04 15-05-2014
ՀՀ ՊՆ-ում կլոր սեղան-քննարկում` նվիրված տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրներին
3378 դիտում
14:08 03-11-2018
Սևանա լճի արդի խնդիրներին նվիրված կլոր սեղան` ՀՀ ԳԱԱ-ում
916 դիտում
17:37 29-05-2015
Վիգեն Քոչարյանը մասնակցել է Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի կլոր–սեղան քննարկմանը
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»