1150 դիտում
16:12 04-12-2024
Վեհափառն Իտալիայի դեսպանի հետ հրաժեշտի հանդիպմանը կարևորել է երկու երկրների միջև կապերի ամրապնդումը
Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանի համար այս ծանր ու դժվարին ժամանակաշրջանում դեսպանի իրականացրած ծառայությանը՝ գնահատելով վերջինիս ջանքերն ուղղված երկու բարեկամ երկրների միջև կապերի առավել ամրապնդմանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը խոսեց նաև հայ և իտալացի ժողովուրդների ընդհանրությունների, ինչպես և Հայ Առաքելական ու Կաթոլիկ Եկեղեցիների սերտ գործակցության մասին:
Իր հերթին դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Հայաստանում պաշտոնավարման իր փորձառությունը և ջերմ տպավորությունները` ընդգծելով, որ այս ընթացքում առիթ է ունեցել լավագույնս ճանաչելու հայ ժողովրդին և հաղորդ դառնալու Հայաստանի պատմական ու հոգևոր արժեքներին։
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթեց նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

Նմանատիպ նյութեր
1387 դիտում
21:35 27-01-2022
Արման Դիլանյանն ու Ճապոնիայի դեսպանը կարևորել են ՍԴ-ի և Ճապոնիայի գերագույն դատարանի միջև կապերի ամրապնդումը
Այս բաժնից
1231 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1444 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1465 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ