211652_close_icon
views-count1348 դիտում article-date 21:02 01-12-2024

Վրաստանում ցույցերը շարունակվում են. Զուրաբիշվիլին հանդես կգա հայտարարությամբ

Վրաստանի ողջ տարածքում շարունակվում են բողոքի ակցիաները։ Մայրաքաղաքում բազմահազարանոց ցույցերից բացի, քաղաքացիները հանրահավաք են անցկացնում նաև Բաթումում, Քութայիսում, Թելավիում, Զուգդիդիում, Փոթիում, Խաշուրիում և Գորիում, տեղեկացնում է Gruzia Online-ը։ 

Դժգոհ քաղաքացիները դեմ են կառավարության ՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները դադարեցնելու որոշմանը։ 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգա հայտարարությամբ, տեղեկատվությունը տարածել է նախագահի աշխատակազմը: 


Նախագահի ճեպազրույցը Աթոնելիի նստավայրում նշանակված է ժամը 21:00-ին: Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը հանդիպում է քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ՝ երկրում ընթացող գործընթացների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:


 

Նմանատիպ նյութեր