211652_close_icon
views-count2902 դիտում article-date 15:49 01-12-2024

Հայ բռնցքամարտիկները 8 ոսկի են նվաճել «Բարեկամության գավաթ» միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող 8 բռնցքամարտիկներ ոսկե մեդալներ են նվաճել «Բարեկամության գավաթ» բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարում. հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Տիգրան Կիրակոսյանը (46կգ) , Հակոբ Շարբաթյանը (48կգ), Նարեկ Մխիթարյանը (50կգ), Հայկ Կարապետյանը (54կգ), Սուրեն Կատվալյանը (57կգ), Էրիկ Ապերյանը (60կգ), Էդգար Սուքիասյանը (70կգ) և Արամ Թումանյանը (+80կգ) դարձել են ոսկե մեդալակիրներ։ Մրցաշարում հայ մարզիկները նաև 11 արծաթ և 7 բրոնզե մեդալներ են նվաճել։ Ընդհանուր առմամբ 130-ից ավելի մարզիկ պայքարել են մեդալների 13 հավաքածուի համար։ 

13 քաշային կարգերից 8-ում հաղթեցել են հայ մարզիկները։ Նշենք, որ մրցաշարն անցկացվել է նոյեմբերի 27-ից 30-ը «Դինամո» մարզահամալիրում, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի պատանի բռնցքամարտիկները։

Նմանատիպ նյութեր