211652_close_icon
views-count1207 դիտում article-date 09:02 01-12-2024

Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 21-27-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,

Նոր Նորքում՝ նոյեմբերի 23-ին և 25-ին,
Արաբկիրում՝ նոյեմբերի 21-ին,
Շենգավիթում՝ նոյեմբերի 24-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Նմանատիպ նյութեր