1783 դիտում
23:22 27-11-2024
Աննա Հակոբյանի ազգականն արդեն որոշել է, Կարեն Սարուխանյանը՝ դեռ ոչ․ ովքե՞ր են Գյումրու քաղաքապետի ժ/պ-ի թեկնածուները. aravot.am
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին նախնական ընտրություններ անցկացնելու մասին։ Այս միջոցով գյումրեցիները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ համախոհներից կընտրեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որն էլ արտահերթ ընտրությունների ժամանակ կդառնա կուսակցության թեկնածուն։ Թեկնածուները կարող են նաև ինքնառաջադրվել։
Վարչապետի այս հայտարարությանը Գյումրիից դեռ արձագանքել են երկու ՔՊ-ականներ, մեկը՝ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, որն իր կարծիքը հայտնել է ֆեյսբուքյան հարթակում, մյուսը՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն է, Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ թոռը։
Կարեն Սարուխանյանը, որը նախքան վարչապետի հայտարարությունը, համարվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն, համենայնդեպս այս կուսակցությունից պաշտոնապես այդպես էին հայտարարում, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առաջադրման պահով հստակ որոշում չունի։
«Սիրելի ՜ Գյումրեցիներ,
քանի որ շատ եք հարցնում, թե Վարչապետի կոչից հետո ես առաջադրվելո՞ւ եմ արդյոք որպես հնարավոր քաղաքապետի թեկնածու, ապա ասեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ այս պահին չեմ տիրապետում, թե ի՞նչ եղանակով, ի՞նչ միջոցներով է իրականացվելու փրայմըրիզը` չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Առաջադրման կարգը, փրայմըրիզի անցկացման եղանակն ու տրամաբանությունը հասկանալուց, ինչպես նաև ՔՊԿ Գյումրու կուսակցականների, Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո կկայացնեմ որոշում, որը կլինի հրապարակային։ Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դեր ունի հենց ձեր կարծիքը, ուստի խնդրում եմ ակտիվ տարածել և մեկնաբանություններում լինել ակտիվ»,-գրել է պատգամավորը։
Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն էլ Aravot.am-ին որոշակի մանրամասներ ներկայացրեց իր մտադրության մասին։
Նա՝ որպես թեկնածու, առաջադրվելու է։ Վահագն Մկրտչյանի համոզմամբ, վարչապետի առաջարկը ժողովրդավարության լավագույն ցուցանիշն է, քանի որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում է գյումրեցիների քվեով։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
1204 դիտում
12:53 02-12-2024
Աննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար
9988 դիտում
22:30 16-03-2017
Ովքե՞ր են ընտրություններին մասնակցող ուժերի` վարչապետի թեկնածուները. Aravot.am
Այս բաժնից
1060 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1111 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
829 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան