211652_close_icon
views-count3223 դիտում article-date 23:30 26-11-2024

«Վիկինգուրի» հետ խաղում «Նոան» կխաղարկի ուղեգիր դեպի Սերբիա

Նոյեմբերի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի  4-րդ տուրի «Նոա»- «Վիկինգուր» հանդիպման ընդմիջման ընթացքում երևանյան ակումբը խաղարկելու է տոմս դեպի Սերբիա։  

«Խաղի ընդմիջմանը կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում հնարավորություն կունենաք շահել ուղեգիր դեպի Սերբիա և ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա» - «Նոա» խաղին։

Սպասում ենք բոլորիդ նոյեմբերի 28-ին՝ մեր թիմի կողքին»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ «Նոա»-«Վիկինգուր»  հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին, ժամը 21։45-ին։

Խաղի տոմսերը կարող եք ձեռք բերել Հանրապետական մարզադաշտի տոմսարկղերում, ինչպես նաև tickets.noahfc.am կայքում։  

Նմանատիպ նյութեր