Սիրիան հայտարարել է Իսրայելի հարվածների մասին
Իսրայելական օդուժը երկու հարված է հասցրել Սիրիայի կենտրոնական Հոմս նահանգի բնակավայրերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է արաբական երկրի պետական հեռուստատեսությունը։
«Նախնական տվյալներով՝ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Հոմս նահանգի երկու գյուղերին», - հաղորդել է հեռուստաալիքը։
Մասնավորապես, հարձակման են ենթարկվել նահանգի հյուսիսային և արևմտյան հատվածներում գտնվող Ալ-Ամինիա և Ում Հարաթեյն գյուղերը։