1147 դիտում
13:00 06-10-2024
Իրանն ու Սիրիան քննարկել են Լիբանանում Իսրայելի հարձակումները դադարեցնելու ուղիները
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին քննարկել են Լիբանանում Իսրայելի հարձակումները դադարեցնելու ուղիները, հայտնում է Tasnim-ը։
Շաբաթ օրը Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահը և Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել են Իսրայելի հարվածների հետևանքով տեղահանված լիբանանցիներին աջակցելու անհրաժեշտությունը:
Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը այլընտրանք չունի, քան դադարեցնել մարդկանց զանգվածային սպանությունները Լիբանանում և Գազայում և թույլ տալ մարդկանց օգտվել իրենց օրինական իրավունքներից:
Նա նաև բարձր է գնահատել Սիրիայի և Իրանի միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը և նրանց համագործակցությունը տարածաշրջանի երկրների առջև ծառացած մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում, «առաջին հերթին արաբական տարածքների իսրայելական օկուպացիայի և Պաղեստինում, Լիբանանում ու Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունների առումով»:
Սիրիայի ղեկավարը նաև բարձր է գնահատել Իրանի վճռական արձագանքը «տարածաշրջանի երկրների ինքնիշխանության Իսրայելի բազմակի խախտումներին»՝ ասելով, որ Թեհրանի վերջին պատասխան հրթիռային հարվածը «դաս է տվել սիոնիստական ռեժիմին, որ դիմադրության առանցքն ի վիճակի է զսպել թշնամուն և ձախողել նրա դավադրությունները»:
Իր հերթին, Արաքչին ընդգծել է «Լիբանանի և Պաղեստինի դիմադրության ուժերի հզորությունը՝ Իսրայելի ռեժիմի մահվան և ավերի մեքենայի դեմ»։
Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է դիմադրության կողմնակից բոլոր երկրների միջև համակարգման անհրաժեշտությունը՝ «սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողություններին վերջ դնելու համար»:
Արաքչին Սիրիա է այցելել Լիբանան կատարած այցից հետո։

Նմանատիպ նյութեր
862 դիտում
10:29 18-10-2024
Լիբանանում 1 օրում Իսրայելի հարվածներից զոհվել է 45 մարդ. «Հեզբոլլահ»-ը կրկին հրթիռակոծել է Իսրայելի տարածքը
1981 դիտում
15:08 13-10-2024
ՀՀ-ն միացել է Լիբանանում ՄԱԿ ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը
1361 դիտում
21:33 23-02-2016
Սիրիան համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու հայտարարությանը
Այս բաժնից
1066 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1024 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1051 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն