1282 դիտում
22:07 26-11-2024
ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը
ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկային ծառայողների կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված Հայաստանի ոստիկանության վերապատրաստման ծրագրով (ՀՈՎԾ) հերթական դասընթացը:
Ծրագրի նպատակն է նոր մոտեցմամբ ապահովել ՆԳՆ կրթահամալիրն ավարտած և աշխատանքի անցնող պարեկների սահուն ու անխոչընդոտ մուտքն ու ինտեգրումը ծառայություն։
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկ Իլյա Սարգսյանի խոսքով՝ նոր ավարտած և արդեն գործող պարեկային ծառայողներին կցվում են փորձառու պարեկներ, որոնք իրենց հմտությունները կփոխանցեն նոր ընդունված ծառայողներին։
Եվ այսպես, պարեկը, ով առաջին քայլերն է անում որպես ծառայող, այլևս անփորձ չէ, քանի որ տեսական գիտելիքներին փոխրացնելու է նաև գործնականը, որը նրան է փոխանցում արդեն իսկ փորձառու պարեկային ծառայողը, ով անցել է վերապատրաստման այս ծրագիրը։
ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանն ընդգծում է.
«Վերապատրաստումն իրականացվում է ԱՄՆ մեր գործընկերների ակտիվ մասնակցությամբ։ Նպատակը այնպիսի ծառայողների պատրաստումն է, որոնք հնարավորություն կունենան պրակտիկ աշխատանքի շրջանակում ստուգել արդեն իսկ ավարտած և աշխատանքի անցնող ոստիկանության ծառայողների հմտությունները»:
ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից ֆինանսավորված՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ ծրագրի շրջանակում պարեկների մասնագիտական գիտելիքների փոխանցմանն ուղղված դասընթացը այս անգամ մայրաքաղաքի շուրջ 100 պարեկային ծառայողի համար էր, սակայն միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրաստումն ունի համապետական տարածում: Մայրաքաղաքի ու մարզերի բազմաթիվ պարեկների ընձեռվում է հնարավորություն՝ հնարավորինս արագ ինտեգրվելու աշխատանքային գործընթացին։
Ինտեգրման փուլում վերապատրաստվողը նախ հարմարվում է նոր միջավայրին, ապա հաջորդում են փորձի փոխանակումն ու մյուս փուլերը՝ ըստ հերթափոխերի:
Յուրաքանչյուր փուլի ավարտին վերապատրաստվողները գնահատվելու են հատուկ օրագրում, ինչը թույլ կտա հասկանալ՝ ծառայողը համապատասխանում է նախատեսված չափորոշիչներին, թե՝ ոչ: Սա հնարավորություն կընձեռի կանոնակարգելու ոլորտի հետագա զարգացումը:
Նմանատիպ նյութեր
1159 դիտում
20:05 10-07-2024
Նախարար Վահե Ղազարյանը ՆԳՆ կրթահամալիրում հետևել է պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին
1937 դիտում
20:18 15-12-2018
Վերապատրաստման դասընթացը վարում էին հոգեբանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1102 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1144 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
868 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան