211652_close_icon
views-count670 դիտում article-date 15:51 26-11-2024

Նոյեմբերին Լիբանանում ամեն շաբաթ զոհվել է մոտ 250 մարդ. ՄԱԿ

2024թ. նոյեմբերին, Իսրայելի եւ շիական «Հեզբոլլահ» շարժման միջեւ մարտական գործողությունների հետեւանքով ամեն շաբաթ մահանում է մոտ 250 մարդ։ Այս մասին տեղեկացրել է Լիբանանում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

«Վարչությունը տեղեկացնում է այն մասին, որ Լիբանանն ապրում է տասնամյակների ընթացքում ամենաբարձր մահացության շրջանը, իսկ աննախադեպ հումանիտար ճգնաժամը անդրադարձել է ավելի քան 1 մլն մարդու վրա»,- նշվել է միջազգային կազմակերպության զեկույցում։

«Միջինը 250 մարդ նոյեմբերին մահացել է յուրաքանչյուր շաբաթ, ինչը զոհերի թիվը 2023թ. հոկտեմբերի թեժացման սկզբից ի վեր հասցրել է 3,7 հազար մարդու»,- նշել են զեկույցի հեղինակները։

Նմանատիպ նյութեր