Չիլիում ձյուն է տեղում. 250 հազար մարդ զրկվել է էլեկտրականությունից. զոհվել է մեկ մարդ.
Չիլիում ձյան տեղումների հետևանքով շուրջ 250 հազար մարդ զրկվել է էլեկտրականությունից: Այս մասին հաղորդում է [url=http://www.bbc.com/news/world-latin-america-40620077]BBC[/url]-ն:
Մայրաքաղաք Սանտյագոյում տեղացած ձյան հետևանով մեկ մարդ է մահացել, որը փորձում էր մաքրել սառույցը: Էլեկտրահաղորդման գծերի վնասվելու հետևանքով տուժել է երկու մարդ: Հազարավոր երեխաներ բակերում ձնագնդի են խաղում և ձնեմարդ սարքում:
Ձյան տեղումները նաև խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը: