211652_close_icon
views-count3130 դիտում article-date 23:31 24-11-2024

Մոդրիչն իր Ոսկե գնդակն ուղարկել է ծանր գանգուղեղային վնասվածք ստացած ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ով 2018 թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր է, կրկին հիշեցրել է, որ նրան մեծ են դարձնում ոչ միայն ֆուտբոլային սխրանքները, այլև դաշտից դուրս կատարված արարքները։ Այս մասին հայտնում է Armsport-ը։

Երիտասարդ խորվաթ ֆուտբոլիստ Իվան Շչեպինան, ով մեծ հույսեր է ներշնչում, մի քանի ամիս առաջ լուրջ փորձության առաջ է կանգնել՝ ծանր գանգուղեղային վնասվածք ստանալով։ Այս միջադեպը վտանգի տակ էր դրել ոչ միայն նրա կարիերան, այլև առողջությունը։ Նման պահերին հատկապես կարևոր է չկորցնել հավատը և զգալ աջակցություն։ Լուկան օգնության ձեռք է մեկնել։

Մոդրիչն Իվանին ուղարկել է իր «Ոսկե գնդակը», որպեսզի երիտասարդ մարզիկը կարողանա լուսանկարվել հեղինակավոր մրցանակի հետ և ոգեշնչվել։ Սակայն Լուկան այսքանով չի սահմանափակվել. փաթեթում եղել են նաև ստորագրված գնդակ և խաղաշապիկ՝ ուղարկված աջակցության խոսքերով։

«Հույս ունեմ, որ սա կօգնի քեզ հավատալ ինքդ քեզ և պայքարել քո ապաքինման համար»,- գրել է Մոդրիչը։

Նմանատիպ նյութեր