211652_close_icon
views-count2749 դիտում article-date 23:21 21-11-2024

Սուրեն Պապիկյանը հետևել է եզրափակիչ գոտեմարտերին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է Երևանում անցկացվող ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության երկրորդ օրվա՝ նոյեմբերի 21-ի եզրափակիչ գոտեմարտերին։

Առաջնության երկրորդ օրվա գոտեմարտերի արդյունքում Հայաստանի Հանրապետության ԶՈւ հավաքականի մարզիկները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Մասնավորապես, Տիգրան Մինասյանը (55 կգ) նվաճել է արծաթե, Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ)՝ բրոնզե մեդալներ։

Նմանատիպ նյութեր