211652_close_icon
views-count1945 դիտում article-date 15:18 21-11-2024

Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է։ Եթե տեսնում են՝ մարդիկ մայրուղի են քանդում, պետք է հարցնեն՝ ունե՞ն թույլտվություն. Փաշինյան. Aravot.am

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է  պետական կառավարման համակարգում տեղի ունեցած կադրային փոփոխություններին: 

«Հարգելի գործընկերներ, տեղյակ եք, որ մեր նախորդ նիստից ի վեր կադրային որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել: Նախ` ուզում եմ մեր գործընկերներին, ովքեր թողել են իրենց պաշտոնը, կրկին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի մասին է: Այսօր առավոտյան նախարարություններում ներկայացրել եմ նորանշանակ նախարարներին՝ Արփինե Սարգսյանին և Դավիթ Խուդաթյանին, որոնք արդեն Կառավարության նիստին մասնակցում են: Ես շնորհավորում եմ նրանց և հաջողություններ եմ մաղթում: Նաև Կառավարության այսօրվա նիստին առաջին անգամ մասնակցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Նրան նույնպես շնորհավորում եմ ընտրվելու առիթով և հաջողություն եմ մաղթում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը և փոփոխություններ ու լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Որոշման նպատակը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով 2025 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելն է, որով կկանխվի նրանց կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը և կխրախուսվի Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական կյանքին աստիճանական ինտեգրումը։ Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել ԼՂ-ից  բռնի տեղահանված անձանց 2025 թ. ընթացքում տրամադրել սոցիալական աջակցություն՝ աստիճանականորեն նվազեցնելով ընդհանրական բնույթի աջակցությունը և բարձրացնելով աջակցության հասցեականությունը՝ դրանք ուղղելով առանձին թիրախ խմբերին։ Այսպիսով՝ 2025 թ. հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ: Այս ամիսների ընթացքում աջակցության շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ եղել է 2024 թ. ընթացքում։        

2025 թ. ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ առաջարկվում է սոցիալական աջակցության չափը սահմանել 40,000 դրամ, միաժամանակ  աջակցությունը հասցեագրել բռնի տեղահանված առանձին խմբերի հետևյալ անձանց՝ մինչև 18 տարեկան երեխաներին կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձանց (շուրջ 33 հազ. շահառուներ),   63 և ավելի  տարեկան անձանց (շուրջ 18․0 հազ. շահառուներ),  կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց (շուրջ 2.6 հազ. շահառուներ): 2025 թ. հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը շարունակել նույն խմբերի (ինչպես ապրիլ-հունիս ամիսներին) համար՝ 30,000 դրամի չափով: Այդ նպատակի համար ՀՀ պետբյուջեի 2025 թ. ծախսերը կկազմեն շուրջ 30,5 մլրդ դրամ:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր