211652_close_icon

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ

views-count1405 դիտում article-date 18:48 19-11-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Իտալիա հարաբերությունների կայուն զարգացումը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային համատեքստում: Փոխվարչապետը շեշտել է վերջին տարիներին համագործակցության լուրջ դինամիկա գրանցած կրթության ոլորտը, ինչը երկու երկրների ջերմ հարաբերություններն ապագա սերունդներին փոխանցելու կարևոր գրավական է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների խորացման հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությանը:

Նմանատիպ նյութեր