1021 դիտում
11:09 19-11-2024
Այսինքն՝ դու այնքան անճար ես, որ քո ասածները քո ենթակաները ամիսներով, տարիներով չեն անո՞ւմ. Գագիկ Համբարյան. «Փաստ»
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ վեց ու կես տարի անձը երկրի վարչապետ է, խայտառակ իրավիճակ է իրավապահ համակարգում:
«Եթե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին իրավապահ համակարգը վատ էր գործում, ապա Նիկոլի կառավարման տարիներին սարսափելի վատ է գործում: Չեք պատկերացնում, թե ինչ խայտառակ փաստաթղթեր եմ ստանում Հակակոռուպցիոն կոմիտեից: Բացահայտ կեղծիքներով, ստերով, կեղծ տեղեկություններով լի պատճառաբանություններով քրեական գործեր չեն հարուցվում: Այդ ամեն ինչի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է: Արցախյան վերջին պատերազմից հետո նա ասաց՝ այո, պատասխանատուն ես եմ, բայց հո մեղավորը չեմ: Նույնը հիմա է անում:
Նա տեսավ, որ իր «գեղցու ոճով կրուտիտները», որ նա պատասխանատու է, բայց մեղավոր չէ, աշխատում են: Այսպիսի այլանդակություն եղել է միջնադարյան Ռուսաստանում, երբ ժողովրդին ասում էին՝ ցարը լավն է, բայց նրա նշանակած նախարարները վատն են: Դա եղել է 18-րդ, 19-րդ դարերում, այն դեպքում, երբ բնակչության 95 տոկոսն անտառաճանաչ է եղել: Հիմա այդ պրիմիտիվ, անասնական մեթոդները Նիկոլը կիրառում է 21-րդ դարում Հայաստանում: Ցավով պետք է արձանագրեմ, որ դա նրա մոտ ստացվում է, այն էլ՝ շատ հաջող: Նա այդ օրն ընդդիմադիրի կեցվածք էր ընդունել կառավարության նիստում և այնպիսի տպավորություն էր թողնում հանրության վրա, որ ինքը ոչնչից տեղյակ չէ: Մտածող մարդը պետք է հասկանար այս ամեն ինչի հիմքը, և ընդամենը մեկ հարց ուղղեր վարչապետին՝ այսինքն, դու այնքան անճար ես, այնքան ոչնչություն ես, որ քո ասածները քո ենթակաները ամիսներով, տարիներով չեն անո՞ւմ: Շարունակում են մեղադրել «նախկիններին»: Եթե հիմա էլ ինչ-որ բան ես խոսում, ինչ-որ նիկոլական, ինչ-որ «ժող ջան» ասում է՝ «նախկինները»:
«Նախկիններից» Սերժ Սարգսյանը 10 տարի է կառավարել, նույնքան կառավարել է Ռոբերտ Քոչարյանը:Իրենց սիրելի կուռքը վեց ու կես տարի երկիր է ղեկավարում, մինչև հիմա իր բոլոր հանցագործությունները, իր բոլոր բացթողումները, իր բոլոր սխալները բարդում է «նախկինների» վրա: Եվ դա անցնում է, դրա համար էլ այս մարդն այլ բան չի հնարում, իրեն պետք չէ հնարել, որովհետև իր փոխարեն կհնարեն: Լրագրողը Երևանում հարցում է իրականացնում, ասում է՝ ո՞վ է տրանսպորտային կոլապսի մեղավորը, մեկն ասում է՝ Քոչարյանը: Քանի որ Նիկոլն այս մասսայի հետ գործ ունի, իրեն պետք չէ ինչ-որ նոր հնարքներ գտնել, նա գործի է դնում, ասենք, գեբելսյան մեթոդները: Ֆաշիստական Գերմանիայում ապատեղեկատվությունը որպես ճշմարտություն մատուցելու մեթոդի հեղինակը Գեբելսն էր, հիմա սա նրա մեթոդներն է կիրառում: Ինչպես էին ցարական Ռուսաստանում ցարի կողմնակիցները խաբում հանրությանը, նույն այս մեթոդներն է կիրառում: Կիրառում է միջնադարյան ապատեղեկատվության մեթոդներ: Այս մարդուն ուրիշ բան հնարել պետք չէ, նա գործ ունի մի հանրության հետ, որը պատրաստ է բառի բուն իմաստով ամեն անասունություն ընդունել որպես վերջին ճշմարտություն և դրանով պաշտպանել իրենց «փրկչին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:
Ամբողջական հոդվածը՝ Փաստ թերթում:

Նմանատիպ նյութեր
1341 դիտում
09:44 04-11-2021
Դիտմամբ են անո՞ւմ, թե՞ իշխանության բնութագիրն է․ «Փաստ»
88408 դիտում
09:44 06-10-2017
Ամեն օր 160 դրամ տալիս պապիրոզ էի առնում, էսօր դրել 240 են սարքել, բա ամոթ չեն անո՞ւմ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
787 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
652 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
451 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը