211652_close_icon

Իսրայելի օդուժը մի շարք հարվածներ է հասցրել Բեյրութին

views-count1195 դիտում article-date 20:32 06-11-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյք  շրջանին։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ 

Ըստ աղբյուրի՝ Բեյրութի հարավային արվարձաններին հասցվել է առնվազն չորս հարված, իսկ Լիբանանի մայրաքաղաքի երկնքում լսվում են ռազմական ինքնաթիռների և անօդաչու սարքերի ձայները:

Նմանատիպ նյութեր