Ռուսական օդուժը խմբակային հարվածներ է հասցրել Սիրիայի Բու-Քեմալ քաղաքում տեղակայված ԻՊ-ի դիրքերին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերին պատկանող 6 Ty-22M3 ռմբակոծիչներ խմբակային հարվածներ են հասցրել Սիրիայի Դեյր-ազ-Զոր նահանգի Բու-Քեմալ քաղաքի այն թաղամասին, որտեղ տեղակայված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը, հաղորդում է Tass-ը՝ ՌԴ ՊՆ-ին հղումով։
ՌԴ տարածքից օդ են բարձրացել 6 ռմբակոծիչներ և անցնելով Իրանի ու Իրաքի օդային տարածքով՝ թիրախավորված հարվածներ հասցրել ահաբեկիչների դիրքերին։
Առաջադրանքը կատարելուց հետո մարտական ինքնաթիռները վայրէջք են կաըտարել Սիրիայի «Խմեյմիմ» օդաբազայում։