Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսային հատվածին
Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Իրաքի հյուսիսային մասը:Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Թուրքական զինվորականության խոսքով՝ թիրախը եղել են նշված շրջանում Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերը, բազաները, ուսումնամարզական ճամբարները:
Հաղորդվում է առնվազն 20 քուրդ զինյալի զոհվելու մասին, սակայն քրդերն առայժմ տեղեկությունը չեն հաստատել: