211652_close_icon
views-count847 դիտում article-date 19:09 06-11-2024

Բիշքեկում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Ալիևին, որտեղ նա պետք է մասնակցեր Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովին։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են թուրք-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ 

Հանդիպման ընթացքում Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են զարգանալ բոլոր ոլորտներում։ 

Նրա կարծիքով՝ երկկողմ հարաբերությունները կատարյալ մակարդակի կհասցվեն ձեռնարկվելիք տնտեսական և ռազմավարական քայլերով։ Էրդողանը պնդել է, թե այս համատեքստում կարևոր է «Անդրկասպյան  Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի» նախաձեռնությունը։

Էրդողանը նաև հայտնել է, որ Ադրբեջանում կայանալիք  Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովում ակնկալվում է կարևոր որոշումներ ընդունել և ցանկություն է հայտնել, որ գագաթնաժողովը նախօրոք բարենպաստ լինի։

Նմանատիպ նյութեր