Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահները Թբիլիսիում գագաթաժողով են անցկացնելու
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Թուրքիայի և Ադրբեջանի կոլեգաներին է հյուրընկալել: Գիորգի Մարգվելաշվիլին նրանց հետ միասին մայիսի 6-ին Վրաստանի ազգային գրադարանում «Թբիլիսիի գագաթաժողով 2014»-ի բացումն է անելու:
Գագաթաժողովում քննարկելու են վերջին 20 տարիների տնտեսական, առևտրային, տրանսպորտային և քներգետիկ համագործակցության արդյունքները:
Մասնակից երկրների պատվիրակությունները քննարկելու են ընթացիկ և նախատեսված ծրագրերի իրականացման մասին: Նախատեսված է նաև նախագահների եռակողմ և երկկողմ հանդիպումներ:
Գագաթաժողովի ընթացքում պայմանավորվելու են Վրաստանի նախագահի Թուրքիա և Ադրբեջան հետագա այցերի համար: