876 դիտում
13:59 10-01-2023
Անթալիայում հանդիպել են Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները
Թուրքիայի Անթալիա քաղաքում Ասիայի խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստի շրջանակներում կայացել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի և Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը:
Հանդիպմանը կարծիքներ են հնչել տարածաշրջանում տիրող իրավիճակի, էներգետիկայի և հաղորդակցության ոլորտում տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտության շուրջ, ինչպես նաև ընդծվել է տարածաշրջանի ընդհանուր զարգացման գործում էներգետիկ և տրանսպորտային նախագծերի նշանակալի ներդրումը։
Կողմերը ընդգծել են, որ պետք է ձեռնպահ մնալ քայլերից, որոնք ներկա փուլում կարող են վնասել տարածաշրջանային կայունությանը և լարվածություն առաջացնել։ Միաժամանակ նրանք նշել են համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի կարևորությունը։

Նմանատիպ նյութեր
967 դիտում
08:11 20-08-2024
Աշնանը Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կհանդիպե՞ն. «Փաստ»
7202 դիտում
15:15 19-11-2017
Անթալիայում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
5207 դիտում
14:04 03-10-2017
ՀՀ և ՌԴ խորհրդարանների գործընկեր հանձնաժողովների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն
Այս բաժնից
1003 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
955 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
985 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն