1135 դիտում
20:17 05-11-2024
Աննա Հակոբյանը մասնակցել է «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին
«Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային 2-րդ համաժողովը միավորել է աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկած պաշտոնյաների, քաղաքականություն մշակողների, փորձագետների, սոցիալական գործընկերների՝ քննարկելու սոցիալական արդարության, երեխաների կրթության ու աշխատանքի վերաբերյալ արդիական հարցեր։
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է միջազգային համաժողովին: Հյուրերի շարքում էին Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ ալ Սաուդը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին, արքայադուստր Մայա ֆոն Հոհենցոլերնը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ հյուրեր արտերկրից ու պետական կառավարման համակարգից:
Ըստ աղբյուրի՝ անցկացվող պանելային քննարկումների ընթացքում ելույթ է ունեցել Աննա Հակոբյանը։ Վարչապետի տիկինը, հղում անելով համաժողովի ընթացքում հնչած վիճակագրությանը, ըստ որի՝ աշխարհում 160 մլն երեխա տառապում է բռնի աշխատանքով և 420 մլն երեխա ապրում է պատերազմներով լի տարածաշրջաններում, ընդգծել է՝ սա նշանակում է, որ բոլորը մտածելու բան ունեն։ «Մենք բոլորս մտածելու տեղ ունենք՝ մեծերս, որ պատասխանատվություն ենք կրում այս երեխաների համար։ Մտածելու տեղ ունենք, թե ինչո՞ւ ենք մենք անընդհատ հավաքվում տարբեր երկրներում, բավական մեծ գումարներ ենք ծախսում, որը ևս շատ կարևոր է, բայց ինչո՞ւ ենք մենք տապալում այն առաքելությունը, որը մեզ վիճակված է որպես մեծահասակ և հասուն մարդ՝ պաշտպանել երեխաներին, գոնե երեխաներին։ Ինչո՞ւ ենք տապալում, որտե՞ղ ենք մենք սխալվում»,- ելույթի ընթացքում հարց է բարձրացրել վարչապետի տիկինը։
Աննա Հակոբյանը խոսել է նաև որոշումներ կայացնելու հարցերում կանանց ներգրավվածության մասին։ Վարչապետի տիկինը հիշատակել է ՄԱԿ թիվ 1325 բանաձևը՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» վերնագրով։ «Թույլ տվեք ուղղակի բարձրաձայն մտորել և կասկած հայտնել, որ գուցե տապալման հիմքն այն է, որ կանայք իսկապես հեռու են մնում կարևոր որոշումների կայացումից՝ համաշխարհային, քաղաքական, տնտեսական և հասարակական հարցերում, և գուցե դա է պատճառը, որ մենք, անընդհատ կարևորելով խաղաղությունը, կարևորելով հավասարությունը և անվտանգությունը, միևնույն է, ունենք մի աշխարհ, որտեղ 420 մլն երեխա ապրում է պատերազմի մեջ։ Եվ այն կասկածը կամ պնդումը, որ կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման հարցում, խաղաղության բանակցությունների սեղաններին ներկայությունը կամ ավելի ճիշտ ներկայումս բացակայությունը էական դեր ունի այն իրականության հետ, որի մեջ մենք այսօր ապրում ենք, և գուցե իրավունք ունի ավելի բարձր հնչելու և ավելի շատ մտածելու տեղիք տալու։ Առնվազն տնտեսական հնարավորությունների իմաստով, եթե կանայք հնարավորություն ունենան հավասար կրթություն ստանալու, արժանապատիվ աշխատանք ունենալու, տնտեսական համաշխարհային ռեսուրսներին հասանելիություն ունենալու՝ այդ ռեսուրսները բաշխելու իմաստով, իրենց ձայնն ու դերն ունենան որոշումներ կայացնելու հարցում, կունենան նաև հնարավորություն բարձրանալու հասարակական, քաղաքական և տնտեսական աստիճաններով և ի վերջո մաս կազմելու այն ամենակարևոր որոշումների կայացման գործընթացին, որի ժամանակ վճռվում է բոլոր երկրների, բոլոր ժողովուրդների, ընտանիքների և երեխաների ճակատագիրը»,- շեշտել է Աննա Հակոբյանը։
Ըստ նրա՝ կարեկցանքն է այն շարժիչ ուժը, որը պետք է մղի այս աշխարհը փոխելու և ավելի լավը դարձնելու ճանապարհով, շարունակել է Աննա Հակոբյանը։ Վարչապետի տիկինը որոշումներ կայացնելու հարցում հավասարության մի քանի միջազգային օրինակ է բերել։ «Բոլորիս հայտնի Նորվեգիան, որը զբաղեցնում է առաջին տասը հորիզոնականներից մեկն ամենաբարգավաճ և ամենաբարձր կենսամակարդակն ունեցող երկրների շարքում. Նորվեգիայի կառավարությունում կանայք 47 և ավելի տոկոս ներկայություն ունեն, պառլամենտում կանայք ունեն 44 և ավելի տոկոս ներկայություն։ Այսինքն՝ Նորվեգիան կոնկրետ ձգտում է 50/50-ի՝ երեխաների կրթությանը, տնտեսությանը, կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու հարցում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության առումով։ Շվեյցարիայում, որը նույնպես ամենաբարգավաճ երկրներից է, որտեղ մարդիկ երջանիկ, խաղաղ և ապահով են ապրում, կառավարությունում կանանց ներկայությունը 43 տոկոս է, խորհրդարանում՝ 42 տոկոս։ Նույն կերպ Դանիայում՝ կառավարությունում կանանց ներկայությունը 39 տոկոս է, խորհրդարանում՝ 44 տոկոս։ Եվ Նիդերլանդներում՝ կանանց ներկայությունը կաբինետում 38 տոկոս է, պատգամավորների շարքում՝ 40 տոկոս։ Բոլոր ցուցանիշներով՝ անվտանգության, ապահովության, հարստության, երեխաների իրավունքների պաշտպանության, եթե ուսումնասիրենք, այս երկրները վստահ եմ, շատ լավ ցուցանիշներ ունեն, և գուցե իսկապես գաղտնիքն այնտեղ է, որ իրենք իրենց կյանքը, իրենց հասարակությունը, իրենց երկիրը, իրենց քաղաքականությունը մշակում են հավասար ու համատեղ՝ կանայք և տղամարդիկ միասին»,- նշել է վարչապետի տիկինը։
Աննա Հակոբյանի համոզմամբ՝ եթե այս օրինակները տարածվեն և եթե բոլորն ավելի քիչ խոսեն և ավելի շատ գործեն, գուցե մոտ ապագայում բոլորը կունենան ավելի հավասար և ավելի խաղաղ աշխարհ։
Նշվում է, որ ՀՀ վարչապետի տիկինը կարճ զրույցներ է ունեցել հյուրերի հետ, քննարկել արդիական թեմաներ և կարևորել գործակցության եզրեր գտնելու անհրաժեշտությունը։
Համաժողովի ընթացքում ելույթ են ունեցել Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ ալ Սաուդը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին, ընդգծել են սոցիալական արդարության ապահովման անհրաժեշտությունն ամբողջ աշխարհում։
«Համաժողովի շրջանակում՝ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ Դավոսի ձևաչափով անցկացվել է չորս պանելային քննարկում, որոնց ընթացքում բանախոսները ելույթներ են ունեցել «Երեխաների աշխատանք և կրթություն», «Զբաղվածության շուկայի մարտահրավերներին արձագանքելու քաղաքականություն», «Կանանց տնտեսական հզորացում և սոցիալական արդարություն», «Սոցիալական արդարություն և GIG տնտեսության դերը» թեմաներով»,- հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Նմանատիպ նյութեր
1216 դիտում
15:42 03-11-2024
Սաուդյան Արաբիայի արքայազնը ՀՀ-ում կմասնակցի «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն» համաժողովին
1297 դիտում
21:48 09-11-2022
Աննա Հակոբյանը մասնակցել է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով համաժողովին