211652_close_icon
views-count1123 դիտում article-date 18:50 04-11-2024

Էրդողանը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Իրաքի վարչապետ Մուհամմադ Սուդանիի հետ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Հանդիպման օրակարգում է եղել ահաբեկչության դեմ պայքարը, Պաղեստինի Գազայի հատվածում  և Լիբանանում տիրող իրավիճակն ու Իսրայելի գործողությունները։

Էրդողանը, անհանգստություն հայտնելով այդ երկրներում տիրող իրավիճակի մասով, թե՛ հարևան երկրներին և թե՛ միաջազգային հանրությանը կոչ է արել տարածաշրջանում «բռնությունը դադարեցնելու» նպատակով կոլեկտիվ գործողություններ իրականացնել։

Բացի այդ, թուրք ղեկավարը անհրաժեշտ է համարել երկու երկրների հարաբերությունների ամրապնդումն ու կոչ արել լավարկել կապերը՝ «Զարգացման ճանապարհ» ծրագրի միջոցով լայն ճանապարհ և նավահանգստային ցանց հիմնելով։

Նշենք, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խառը տնտեսությանը և զարգացման ոլորտներում առկա համաձայնագրերին։ Երկու երկրի առաջնոդրները նշել են, որ դրանց իրականացման համար գործողությունների պլան է մշակվում։ 

Նմանատիպ նյութեր