211652_close_icon

Էրդողանը հանդիպել է Հունգարիայի վարչապետի հետ

views-count718 դիտում article-date 21:45 08-12-2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանը հայտնել է, որ բանակցություններից հետո երկու կողմերը ստորագրել են տարբեր փաստաթղթեր, որոնք կամրապնդեն իրենց հարաբերությունների պայմանագրային հիմքը՝ ավիացիայից մինչև անվտանգություն, տեխնոլոգիայից մինչև մշակույթ և կրթություն։

Նա նշել է, որ Թուրքիան և Հունգարիան մոտ են ավելի վաղ համաձայնեցված 6 միլիարդ դոլարի առևտրային ծավալի նպատակին հասնելուն։

«Հաշվի առնելով մեր երկրների միջև առևտրային մեծ ներուժը՝ քննարկել ենք առևտրի ծավալը մինչև 10 միլիարդ դոլար հասցնելու հնարավորությունը»,- ընդգծել է Էրդողանը։

Նմանատիպ նյութեր